Այլևս անիմաստ է որևէ հարցով դիմել ՍԴ, քանի որ այն վերածվել է բռնապետիկին կից, գրպանային կառույցի․ Իշխանյան

ԳՐՊԱՆԱՅԻՆ ՍԴ

Այսպիսով, կարելի է փաստել, որ Հայաստանում, Սահմանադրական Դատարան (ՍԴ) այլևս գոյություն չունի։ Բռնապետիկը կարողացավ հակասահմադրական ճանապարհով ոչնչացնել ՍԴ-ն, որին իր «կառուցողական» անգործությամբ նպաստեց, քպ-ի արբանյակ «Լուսավոր Հայաստան» կոչվող կուսակացությունը։ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց «ծանր վիրավորանքի» ապուշանման դրույթը, ինչպես նաև Գագիկ Ջհանգիրյանի կողմից ԲԴԽ-ի զավթումը։ ՍԴ-ի հաջորդ «սահմանադրական» որոշումը կլինի բռնապետիկի կողմից հերթական կապիտուլյացիայի ստորագրած փաստաթուղթը, որով Արցախը և ամենայն հավանականությամբ Սյունիքը («Զանգեզուրյան միջանցք») կճանաչվեն Ադրբեջան։

Տիկնայք և պարոնայք ընդդիմադիրներ, այլևս անիմաստ է որևէ հարցով դիմել ՍԴ, քանի որ այն վերածվել է բռնապետիկին կից, գրպանային կառույցի, ինչպես ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը, կառավարությունը։ Պայքարի միակ ձևը քաղաքական է։ Ի դեպ, այս պարագայում ընդունելի են պայքարի բոլոր ձևերը։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից