Հադրութցի անչափահաս Վիգենին կարմիր բերետները վնասվածքներ են հասցրել. ոտքը առերևույթ կոտրված է․ փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լուսանկար է հրապարակել ու գրել.

«Հադրութցի Վիգեն Գրիգորյանն է, անչափահաս է, վրան բերետների հերթական հանցագործության հետքերն են: Բերետները վերցրել են նաև Վիգենի հեռախոսը, համարն անջատել, բաժին հեռախոսը չեն ներկայացրել: Խոշտանգման և կողոպուտի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում: Ոտքը առերևույթ կոտրված է»։