ՊՊԾ պետի կողմից լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ Քննչական կոմիտեն նյութեր է պատրաստում

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ անհնազանդության ակցիաները լուսաբանող լրագրողի և օպերատորի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ գլխավոր դատախազության հաղորդումը քննչական կոմիտեն ստացել է։
«Հայցվող հարցադրման վերաբերյալ հաղորդումը ՀՀ դատախազությունից ստացվել է։ Հաղորդման կապակցությամբ նախապատրատվում են նյութեր», -հայտնեցին  Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, մայիսի 2-ին անհնազադանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին։

Ժուռնալիստների միությունը Նիկոլ Փաշինյանից պահանջել է պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։