ՄԱԿ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Մարիուպոլից քաղաքացիական անձանց տարհանելու հարցը

Միավորված ազգերի կազմակերպությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Մարիուպոլից և դրա շրջակայքից քաղաքացիական անձանց տարհանելու հեռանկարները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Քննարկումները շարունակվում են տարբեր ուկրաինական ու ռուսական իշխանությունների հետ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ: Հենց որ տեղեկացնելու որևէ բան լինի, մենք դրա մասին կհաղորդենք»,- ասել է նա: