ՆԱՏՕ-ի գործողությունները ՌԴ սահմանների մոտ կարող էին ռազմական գործողություն հրահրել․ Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն բացասական դեր է խաղում ուկրաինական ճգնաժամի սրման գործում։

«[Հավանաբար] ՆԱՏՕ-ի հաչոցը Ռուսաստանի դռների մոտ հանգեցրել է Կրեմլի արձագանքին: Չգիտեմ՝ զայրույթը հրահրվել է, թե ոչ, բայց հավանաբար, նպաստել է»,- ասել է նա Corriere della Sera-ի գլխավոր խմբագիր Լուչիանո Ֆոնտանային:

«Ես պարզապես փաստում եմ իրականությունը. Սիրիա, Եմեն, Իրաք, Աֆրիկա՝ պատերազմներ մեկը մյուսի հետևից: Եվ բոլորի հետևում կանգնած են միջազգային շահերը,- շարունակել է Հռոմի պապը,- Ուկրաինայում ուրիշներն են ստեղծել հակամարտություն»:

Հիշեցնենք, որ  նախօրեին տեղեկություն տարածվեց, թե Հռոմի պապը ցանկություն է հայտնել Մոսկվայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։