Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի դիմակը կրող քաղաքացիներին (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում»-ը իրականացրեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրազեկման իր հերթական՝ թեմատիկային մատուցմամբ յուրահատուկ ակցիան։

«Դարձյալ այսօր՝ ժամը 11:30-ին ՀՀ գլխավոր դատախազությանը բողոք է ներկայացվելու Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին մեր պահանջի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի դրսևորած գործողության դեմ (քննիչը գրությամբ հայտնել է, որ պահանջի լուծումը հետաձգվել է, բացի այդ հրաժարվել է տրամադրել նաև տեղեկություն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը նշված քրեական գործով հարցաքննվել է, թե՝ ոչ)»,- հայտնել են «Ազատագրական շարժում»-ից։
Ակցիայի մասնակիցները կրում են «Դուխով» գրությամբ  գլխարկով ու Նիկոլ Փաշինյանի նկարներով դիմակներ ու հայտարարում, թե իրենք են Նիկոլ Փաշինյանը և իրենց կարող են ձերբակալել։