Ինչո՞ւ մասնակցել այս շարժմանը և ի՞նչ կտա ապագան. Քննարկում՝ բաց երկնքի տակ

Այսօր երեկոյան Ֆրանսիայի հրապարակում բաց երկնքի տակ հանրային քննարկումներ են անցկացվել։ Քննարկումներից մեկի բանախոսներն էին քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը, տեղեկացնում է 168.am–ը:

Քննարկմանն անսպասելիորեն միացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն առաջարկել այսօրվա քննարկման ժամանակ նախապես հայտարարել վաղվա քննարկման թեմաները, որպեսզի երիտասարդները կարողանան պատրաստվել և քննարկումն անցնի բանավեճի ձևաչափով, քանզի ըստ նրա՝ ժամանակի ծախսը լինում է արդյունավետ, երբ բանավեճ է տեղի ունենում:

Նախագահն այնուհետև շնորհակալություն հայտնել քննարկման կազմակերպիչներին, բանախոսներին և մասնակիցներ և հեռացել։