ԱԺ դարպասները վաղուց են զոդվել, այժմ վերանորոգվում են․ պարզաբանում

Ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի դարպասները վաղուց են զոդվել։ Այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են զոդում ԱԺ դարպասները։