Ոստիկանության քայլերը կարելի է համարել առևանգում․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ։ Ոստիկանների մեծ քանակությամբ կուտակումներ են Երևանի տարբեր հատվածներում։ Վարդանանց փողոցում իրավիճակը լարված էր, այնտեղից բերման ենթարկեցին նաև Համախմբման անդամներին։ Էդգար Ղազարյանի խոսքով` ոստիկանության քայլերը կարելի է համարել առևանգում։ «Սա չի կարելի համարել բերման ենթարկելու դեպքեր, ոստիկանական համազգեստով մարդիկ, դեռ հետագայում քննությունը կպարզի, թե նրանք ոստիկաններ են, թե խուլիգաններ, առանց նախազգուշացման առևանգում են մարդկանց: Նրանց քայլերը օրենքի խախտում է: Գուցե Նիկոլ Փաշինյանն այսքան ոստիկաններին, բերետավորներին ուղարկի Գորիսից Կապան թուրքի փակած ճանապարհը բացեն: Կարո՞ղ են, թե կարող են միայն բացել ՀՀ քաղաքացիների Երևանում փակած ճանապարհը: Սա ցույց է տալիս ոստիկանության և իշխանության իրական խեղճության աստիճանը։ Որքան թշվառ վիճակում են նրանք գտնվում»,- ասաց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում