Ժողովրդից է կախված երկրում բան կփոխվի, թե` ոչ․ Ռոբերտ Քոչարյանը միացավ երթին

«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի՝ Սարդարապատից երթին միացել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա հետ միասին երթին մասնակցում են դուստրը՝ Գայանեն ու որդին՝ Լևոնը։

Նրանք երթով շարժվում են դեպի Երևանի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ 16:00-ին տեղի կունենա «Դիմադրություն» շարժման մեծ հանրահավաքը:

«Ժողովրդից է կախված երկրում բան կփոխվի, թե` ոչ, կա մեծ համոզմունք, որ կփոխվի, ուրեմն բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում: