Եղե՛ք վստահ, եղե՛ք վճռական և իմացեք, որ մենք միասին շատ կարճ ժամանակում անպայման, անպայման հաջողելու ենք․ Վանեցյան

Արթուր Վանեցյանն  ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչով է հանդես եկել․

«Կոչ եմ անում Ոստիկանության, ԱԱԾ ղեկավարներին և աշխատակիցներին չկատարել ապօրինի հրամաններ: Հրապարակում հավաքվող մարդիկ նաև ձեր երեխաների և ձեր ընտանիքների համար են պայքարում:

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ որևէ պարագայում չտրվել սադրանքների, չտրվել իշխանական քարոզիչների մանիպուլացիաներին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապօրինությունները կանխելու լավագույն միջոցը այսօր ընտանիքով, ընկերներով և հարազատներով Ֆրանսիայի հրապարակում ձեր ներկայությամբ այս իշխանություններին ոչ ասելն է:

Եղե՛ք վստահ, եղե՛ք վճռական և իմացեք, որ մենք միասին շատ կարճ ժամանակում անպայման, անպայման հաջողելու ենք՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի:

Առա՛ջ»: