Այսպիսի «մենիֆեստները» պետք է անհանգստացնեին հնագույն գործիչներին, ոչ թե գիտնականների ու դիվանագետների սրտացավ հայտարարությունները

Դե ինչ, այս տարվանից օրինաչափորեն, բայց ոչ իրավաչափորեն որոշվեց, այսպես կոչված, շաբլոն ուղերձներում ջնջել «Կեցցե Արցախը» բառակապակցությունը, այն այլևս համահունչ չէ «երջանկության և խաղաղության դարաշրջանին»։ Գուցե ոմանց լիիրավ երջանկության համար Արցախը խոչընդոտ է ընկալվում, բայց այն իրականում չի ջնջվելու, հույս չունենաք, անկախ ձեր կարգավիճակից, ձեր սուբյեկտիվ կարծիքը Պետության քաղաքականության պաշտոնական ցուցիչ չէ։

Այ այսպիսի «մենիֆեստները» պետք է անհանգստացնեին քաղաքագիտություն ուսուցանելու սիրահար հնագույն գործիչներին, ոչ թե գիտնականների ու դիվանագետների սրտացավ հայտարարությունները…

 Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից