Եվրոն Ռուսաստանի պատճառով հայտնվել է «ծուղակում»․ իտալացի վերլուծաբան

Ներկայիս մակրոտնտեսական միջավայրում եվրոն, ամենայն հավանականությամբ, մեծ հարված կստանա ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականության խստացման և Ռուսաստանի Դաշնության էներգակիրների ներմուծումից Եվրոպայի կախվածության պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ի տեղեկացմամբ, այդ մասին գրել է իտալացի վերլուծաբան Անդրեա Մուրատորեն: «Այս պահին Վաշինգտոնը, ըստ էության, բարձր գնաճի ծախսերը տեղափոխում է աշխարհի այլ հատվածներ»,-նշել է իտալացի փորձագետը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը օգտվում է այն հանգամանքից, որ ԵՄ-ը միացել է հակառուսական պատժամիջոցներին և դիմել ֆինանսական ռիսկի։

Եվրոպայում բարձր գնաճը միացել է տնտեսական անկմանը այն ժամանակ, երբ Եվրոպական կենտրոնական բանկը հայտնվել է ծանր վիճակում պայմանավորված նրանով, որ «այս խաղում գնդակը» հայտնվել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգում։

«Այսպիսով, եվրոն հայտնվել է «ծուղակում»: Վաշինգտոնում դրամավարկային քաղաքականության խստացման պատճառով Եվրոն ստիպված է դիմակայել գնաճին, իսկ Եվրոպական կենտրոնական բանկը չի կարող հետևել ճգնաժամի պատճառով ստեղծված իրավիճակին, քանի որ եվրոն թուլացել է որպես միջազգային առևտրի արժույթ»,-հավելել է Մուրատորեն։

Հեղինակը նշել է, որ Ռուսաստանը եվրոն չի օգտագործում որպես ԱՄՆ դոլարի այլընտրանք։

«Եվրոն դոլարի նկատմամբ հետին պլան է մղվել և թուլացրել ԵՄ տնտեսական հզորությունը»,-եզրափակել է նյութի հեղինակը։