ԱԱԾ-ը որևէ առնչություն չունի Անժելա Թովմասյանի հետ կապված միջադեպի հետ. հայտարարություն

Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ը:

«Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։