ԱՄՆ-ը և ԵՄ-ը մտադիր են պայքարել ՌԴ-ի դեմ «մինչև վերջին ուկրաինացին»․ Լավրով

ԱՄՆ-ը և ԵՄ-ը մտադիր են պայքարել Ռուսաստանի դեմ «մինչև վերջին ուկրաինացին», նրանք անտարբեր են Ուկրաինայի՝ որպես անկախ երկրի ճակատագրի նկատմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ անվերջ հոսքով Լեհաստանի և ՆԱՏՕ-ի այլ երկրների տարածքով տարբեր զինատեսակներ են գալիս Ուկրաինա։

«Այս ամենն արվում է  ​​ներխուժման դեմ պայքարելու պատրվակով, բայց իրականում ԱՄՆ-ը և ԵՄ-ը մտադիր են պայքարել Ռուսաստանի դեմ «մինչև վերջին ուկրաինացին», և նրանք բացարձակ անտարբեր են միջազգային հարաբերություններում Ուկրաինայի՝ որպես անկախ սուբյեկտի ճակատագրի նկատմամբ»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։