Ղոդսի համաշխարհային օրը խոստանում է Երուսաղեմի ազատագրում և սիոնիստական կեղծ ռեժիմի ոչնչացում. Իրանի նախագահ

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Ղոդսի համաշխարհային օրը խոստանում է Երուսաղեմի ազատագրում, Սիոնիստական ​​կեղծ ռեժիմի ոչնչացում և Ղուրանի սիրահարների հաղթանակ:  Գրում է parstoday.com-ը:

Հինգշաբթի օրը, Ղուրանի ծառայողների մեծարման արարողության ժամանակ, Ռայիսին ասել է. «Ասպարեզում պաղեստինի մոջահեդների ներկայությունը Ղուրանի ուսուցումների շնորհիվ է, հակառակ դեպքում ռազմական տեխնիկան ու հնարավորությունները թշնամու տրամադրության տակ են»:

Նա հավելել է. «Եթե այսօր պաղեստինցի, եմենցի կամ լիբանանցի երիտասարդին հարցնեն, թե որտեղից են նրա մոտ ջիհադի հույսն ու շարժառիթը, նա կպատասխանի, որ դրանք բխում են Ղուրանի ուսմունքներից»:

ԻԻՀ նախագահը հավելել է, որ Ղուրանը ուղեցույց գիրք է  և կարող է ուղղորդել բոլորին: