Ըստ օդում մխրճված լուրի այս «դեպքը» տեղի է ունեցել առաջին մասիվի Լվովյան փողոցի մոտակայքի ձորակում

Հայաստանը մի երկիր է , ուր անտառներում ծառերից բացի ստոլբ (հենասյուն) էլ ա աճում :

Հ.գ ըստ օդում մխրճված լուրի այս «դեպքը» տեղի է ունեցել առաջին մասիվի Լվովյան փողոցի մոտակայքի ձորակում։ Մի փոքր ծառահատված ա, դե որպես Երևան` ստոլբն էլ չի կարող չլինել:

հ.հ.գ. մի այլ օդում պտտվող լուրերն էլ ասում են թե չստիկով պապիկը Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապ դերասանն ա:

Հիշում եք «Երջանկության մեխանիկա» ֆիլմը, որ Ռազմիկ Մանսուրյանի հերոսը ասում է. « ես հո պոետ չեմ ամեն մեկի համար թազա հեքիաթ հորինեմ»:

 

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից