Հիմա պատկերացրեք՝ ես գնայի կանգնեի քպ-ի երթի կողքը, մարդիկ էլ սկսեին հարյուրներով ինձ «հայ» անվանել

Անտարեսի Արմեն Մարտիրոսյանը հայտնվել էր այն քաղաքացիների բազմահազար երթի ճանապարհին, որոնք բողոքում էին Հայաստանի թրքացման դեմ, մինչդեռ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի թրքացման ամենավառ խորհրդանիշներից է։ Հարյուրավոր մարդիկ նրան մոտ 2-3 րոպե «թուրք» էին անվանում, իսկ նա չէր հեռանում։ Սկսեց հեռանալ միայն այն բանից հետո, երբ 1-2 դատարկ շիշ թռավ իր ուղղությամբ։

Հիմա պատկերացրեք՝ ես գնայի կանգնեի քպ-ի երթի կողքը, մարդիկ էլ սկսեին հարյուրներով ինձ «հայ» անվանել։ Ի՞նչ կանեի ես։ Համենայն դեպս կանգնած չէի մնա։

 

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից