Այս պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներում միաժամանակ 4 մեծ ակցիա է տեղի ունենում

Ներկա պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներում միաժամանակ 4 մեծ ակցիա է տեղի ունենում

Ժամը 18։30-ից մայրաքաղաքում իրազեկման երթեր մեկնարկեցին միաժամանակ Ազատության և Գարեգին Նժդեհի հրապարակներից՝ Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, որոնց ողջունում են քաղաքացիները բնակարանների պատուհաններից, ավտոմեքենաների ազդանշաններով։

Ազատագրական շարժման անդամները Հանրապետության հրապարակում են, իսկ «5165» շարժման անդամները երթով շարժվել են մարզահամերգային համալիրի մոտից՝ Արցախի 40 մետրանոց դրոշը պարզած։