Կյանքից հեռացել է Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը

84 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ Պետդումայի հայազգի պատգամավոր, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը:

Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ Պետդումայի լրատվական ծառայությանը։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի ընտանիքին և ընկերներին։

Չիլինգարովը աշխարհագրական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱԱ թղթակից-անդամ։

Արժանացել էր ԽՍՀՄ և ՌԴ հերոսի կոչման։ Չիլինգարովը պարգևատրվել է նաև ՀՀ պետական «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Անանիա Շիրակացի» մեդալով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով։