Գրիգոր Մինասյանը կգործուղվի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանին գործուղում է Ամերիկայի Միացյալ նահանգներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանին 2022 թվականի մայիսի 1-7-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին մասնակցելու նպատակով:
  2. Գրիգոր Մինասյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը»: