ԱՄՆ-ի զինապաշարները կարող են սպառվել Ուկրաինային մատակարարումների պատճառով. «Բլումբերգ»

ԱՄՆ-ի զենքի պաշարները կարող են սպառվել մի քանի ամսից, եթե Սպիտակ տունը շարունակի մատակարարումները Ուկրաինա, հայտնում է «Բլումբերգ»-ը՝ վկայակոչելով ռազմական փորձագետներին, որոնք ելույթ են ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նշել էր, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա Ռուսաստանի օրինական թիրախը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայում զենք կուտակելը ամենևին չի ​​նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։

Մասնագիտական ​​ծառայությունների խորհրդի (Professional Services Council) կազմակերպության նախագահ Դեյվիդ Բերտոյի խոսքով, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները «պատրաստության վիճակի է բերվել» զենքի առկա պաշարների գրեթե մեկ երրորդը։ Ընդ որում, պահուստների համալրմանն ուղղված պայմանագրեր այս պահին չկան։

Ինչպես կարծում է գնումների գծով պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Էլեն Լորդը, ԱՄՆ-ը Ուկրաինա է ուղարկել ПЗРК Stinger-ի պաշարների գրեթե մեկ քառորդը:

«Սա լուրջ սպառնալիք է մեր անվտանգությանը»,- գործակալությունը մեջբերում է Լորդի խոսքերը: