Լարված իրավիճակ Ազատության հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկել «Հայրենիք»-ի անդամներին (տեսանյութ)

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը գրում է .

«Ազատության հրապարակում ոստիկանությունը առանց որևէ պատճառի հրահրոցներ է բորբոքել և բերման ենթարկել 5 մեր թիմակիցների:

Մեծ մասը գտնվում են Ոստիկանության Մաշտոցի բաժնում: Ինչքան խփեք, այդքան ուժեղանալու ենք։

Հ.Գ. Դեռ այսքանի տվյալներն եմ կարողացել ճշտել

Դոխոյան Վահե
Բոյաջյան Վահագն
Ավետիքյան Վովա
Բադալյան Մարտիրոս»։

Տեսանյութը՝ Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից