Ձեր պահանջները նաև մեր պահանջներն են. Իշխան Սաղաթելյանը` զոհվածների հարազատներին

Գլխավոր դատախազության շենքի մոտ ընդդիմության երկու երթերը միավորվել են։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ եկել են դատախազության մոտ, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն զոհված զինվորների հարազատներին։

«Եկել ենք ասելու, որ ձեր պահանջները նաև մեր պահանջներն են, և մենք ամբողջությամբ հետամուտ ենք լինելու այդ պահանջների իրականացմանը»։