Աղվեսին դրել են հավերին պահակ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է մշակութային գործիչ, դերասան Վիգեն Պապոյանը։

Հաղորդման հյուրը խոսեց ապրիլի 23-ին կազմակերպված ջահերթից դեպի Ծիծեռնակաբերդ՝ ասելով, որ այն իշխանություններին հեռացնելու մեկնարկ կարելի է համարել, քանի որ այդ օրը ավելի քան 100 հազար քաղաքացի էր դուրս եկել, և նրանց վճռականությունը չի մարելու։

Վիգեն Պապոյանն անդրադարձավ նախօրեին Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուի՝ Ուրուգվայում թույլ տված պահվածքին, որը ոչնչացնելու, վերացնելու սպառնալիք էր հայերի հասցեին։ Նման պայմաններում որքանո՞վ է իրատեսական խելամիտ Թուրքիայի հետ հարաբերություններ վերսկսելու և սահմանները բացելու։

Հաղորդման ընթացքում խոսեցինք նաև հայկական պատմամշակութային արժեքների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած քաղաքականությունից՝ Արցախի գրավյալ տարածքներում գտնվող մեր եկեղեցիների, ամրոցների, թանգարանների, գերեզմանատների, հուշակոթողների նկատմամբ ոտնձգություններից, դրանք ոչնչացնելուց, ալբանական հայտարարելուց, յուրացնելուց։ Մինչդեռ միջազգային հանրությունը չի փորձում կանխել այդ վանդալիզմը։ Ավելին, Ադրբեջանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր կառույցներում որպես անդամ է ներգրավում։ Քանի՞ հուշակոթող է մնացել Ադրբեջանին պատերազմում կրած պարտության հետևանքով, և ի՞նչ ճակատագրի են դրանք արժանացել։ Հաղորդման հյուրն անդրադարձավ դրանցից մի քանիսին։

Հաղորդման ավարտին խոսեցինք ընդդիմության ցանցային պայքարից, որքանո՞վ այն արդյունավետ կլինի, և կկարողանա՞ն այս անգամ իշխանություններին գահընկեց անել։

Մանրամասները՝ տեսանյութում