Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ. Իշխան Սաղաթելյան

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան։

Հիշեցնեմ, որ նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից։

Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երևանում։

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ («Լամբադա» կամրջի հարևանությամբ)»,- գրել է նա։