Զոհված զինծառայողի հայրը հացադուլ է հայտարարել մինչև մայիսի 8-ը․ նա պայման է դրել (տեսանյութ)

44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, այսօր՝ ապրիլի 25-ին, հացադուլ է հայտարարել մինչև մայիսի 8-ը։

Նա Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պահանջում է ՀՀ դատախազությունից և ԱԱԾ-ից՝ ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Երևի ավելի պինդ մարդիկ կան, բայց ես չէ, չեմ կարող նայել՝ ինչպես է Հայաստանը կործանվում։ Ես գնում եմ ծայրահեղ քայլի, հայտարարում եմ մինչև մայիսի 8-ը հացադուլ։ Ուզում եմ դիմել ՀՀ դատախազությանը, ԱԱԾ-ին, որ ձերբակալեն դավաճանին, Հայաստանում վարչապետ նստած այդ թշնամու գործակալին։ Այսկերպ էլ հնարավոր չի ապրել։ Ես չեմ կարող պատկերացնել, թե էլ ինչ կարող է լինել, որ մենք ձերբազատվենք այդ վարչապետ կոչեցյալից»,- ասաց Միսակ Ավետիսյանը։

Նա հույս հայտնեց, որ մինչև մայիսի 8-ը իրավապահները կձերբակալեն Փաշինյանին, հակառակ պարագայում, մայիսի 8-ին՝ Հանրապետության հրապարակում ինքն իրեն կհրկիզի. «Դիմում եմ բարձրաստիճան սպաներին, գեներալներին՝ եթե թանկ է ձեզ համար սպայի կոչումը, դուք նույնպես կմիջամտեք, գոնե այդ օրը»։

Մանրամասները՝ տեսանյութում