Ջահերով երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդում են

Ցեղասպանության 107–րդ տարելիցի ջահերով երթն  հասավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Երթի մասնակիցներն այստեղ՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհեցին Հայաստանի և Արցախի դրոշները, ինչպես նաև այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։

Այս տարվա ջահերով երթի կարգախոսն էր՝ «Զարթնիր, Լաո», որը, ըստ կազմակերպիչների, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ համահայկական սթափեցման կոչ է։

Երթի կազմակերպիչները վստահեցրին, որ ապրիլի 25-ից պայքարը շարունակվելու է։

Հիշեցնենք, որ Ջահերով երթին այս տարի մասնակցել են  նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները։