Թող Նիկոլն իմանա՝ եթե ես հենց հիմա որոշում կայացնեի՝ ինքը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ․ Իշխան Սաղաթելյան

Տեղեկությունները ճիշտ չեն: Ջահերով երթի ժամանակ քիչ առաջ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները որ վաը Ծիծեռնակաբերդում փակելու են Նիկոլ Փաշինյանի ճանապարհը:

Սաղաթելյանի խոսքերով, քաղաքացիները շատ են դիմել իրենց, որպեսզի այդպիսի բան անեն ու եթե ինքը հենց հիմա նման որոշում կայացներ, Նիկոլ Փաշինյանը չէր մտնի Ծիծեռնակաբերդ, սակայն այսօր այդ օրը չէ, այս օրը խորհուրդ ունի, հետևաբար այսօր այդ օրը չէ:

Նա ասաց, որ պայքարը շարունակվելու է ապրիլի 25-ից: