Միջազգային հանրությունը և ՀՀ իշխանությունները թող կարդան Ադրբեջանի քաղաքացու հետ երեկ տեղի ունեցածը

Ուրեմն Արցախի կարգավիճակի հարցը օրակարգից հանելու դիմաց արցախահայերին անվտանգության երաշխիքներ խոստացող միջազգային հանրությունը ու դրան «հավատացող» ՀՀ իշխանությունները թող հիմա կարդան Ադրբեջանի քաղաքացի Բախտիար Հաջիևի հետ երեկ տեղի ունեցածը ու պատասխանեն, թե հիմա ինչ են պատրաստվում անել երեկ տեղի ունեցած դեպքի առնչությամբ։

Խոսքի ազատության սահմանափակման նպատակով երեկ ԱՀ ՆԳ նախարարի հրամանով նշածս անձը առևանգվել է դիմակավոր 4 անձի կողմից և ստորացվել (միզել են երեսին)։ Իրականացվել են տուժածի անձը ստորացնող այլ գործողություններ ևս, ապա նրանից պահանջել են հեռացնել ՆԳ նախարարի մասին բոլոր գրառումները։ Խոստացել կրկնության դեպքում բռնաբարել և սպանել։

Ու կոնկրետ էս դրվագով դեռ չի եղել ազգային-էթնիկական ատելության ու ռասիզմի մարմաջի արտահայտման անհրաժեշտություն։

Նման դեպքում իրենք սովոր են ուղղակի կացնահարել (Ռամիլ Սաֆարովը վկա) և ոչ թե պարզապես ստորացնել։

Ով մտածում է, որ արցախահայը կարող է անվտանգ լինել Ադրբեջանի ներսում, թող գնա Բաքվում ապրի, վաստակի նման բարբաջանքներ դուրս տալու իրավունք իր իսկ փորձով, հետո նոր խոսի։ 

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից