Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում համագործակցության հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով օպերատիվ հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այսօր մենք կքննարկենք հետխորհրդային տարածքում մեր ամենամոտ հարևանների հետ համագործակցության հարցերը»,-հանդիպման մեկնարկին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի առաջնորդի խոսքով, ուշադրություն է դարձվելու մասնավորապես տնտեսական ոլորտում համագործակցության ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վրա: