«Կլասիկ» Էդմոնի տրանսֆորմացիան (լուսանկար)

Ինչո՞ ւ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը, ով 2020 թ-ի նոյեմբերի 11-ին նշել էր, որ Նիկոլ Անհողը «խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրել» արդեն 2022 թ-ի ապրիլի 20-ին գտնում է, որ նոյեմբերի 9-ի «փաստաթուղթը կապիտուլյացիա չէ» … Պատասխանը շատ պարզ է՝ պաշտոն ստացավ Նիկոլ Անհողից՝ դառնալով կապիտուլյանտ իշխանության մաս…

Արդեն չեմ զարմանա, եթե Էդմոնը հայտարարի, որ Նիկոլի Սասունն ու այլ քայլիստներ ԱԺ դահլիճում իրենց չեն ծեծել…

Ի դեպ, Էդմո՛ն, 2020 թ-ի նոյեմբերի 9-ի Նիկոլի կողմից ստորագրված փաստաթուղքը խայտառակ և նվաստացուցիչ փաստաթուղթ է Հայաստանի և հայության համար, որի հետևանքներն ավելի ծանր են լինելու, քանի դեռ Նիկոլը կառչած է վարչապետի աթոռից…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից