Ողջերը կնախանձեն մեռելներին. Չեխիայում վախենում են ռուսական գազի արգելանքից

Ռուսական գազի վրա արգելանքի (էմբարգո) կիրառման դեպքում չեխերի մեծ մասը գալիք ձմռանը կսառչի, իսկ չեխական արդյունաբերության մեծ մասը կդադարի մինչև աշուն, Parlamentní listy թերթին ասել է էներգետիկ փորձագետ Իվան Նովեսկին:

Նրա կարծիքով՝ նման սցենարը կհանգեցնի բազմաթիվ ձեռնարկությունների, այդ թվում՝ մեքենաների ու ապակու արտադրության գործարանների աշխատանքի դադարեցմանը։ Դա, նրա կարծիքով, երկրում ռեկորդային գործազրկություն կառաջացնի։ Նաև Ռուսաստանից բնական գազ մատակարարելուց հրաժարվելը սպառնում է կանգնեցնել չեխական տրանսպորտը և ամբողջ պետության լիակատար փլուզում։

«Երբ դադարեցվեն ռուսական գազի մատակարարումները, որոնցից մենք արդեն 50 տարի գրեթե հարյուր տոկոսով կախված ենք եղել, գալիք ձմռանը Չեխիայի քաղաքացիների մեծ մասը կսառչի: Երևի նրանց երջանիկների կդասեն, քանի որ կարող է գալ մի օր, երբ ողջերը կնախանձեն մահացածներին։ Ի վերջո, նույնիսկ մինչև ձմեռ դեռևս աշխատող արդյունաբերության մեծ մասը կդադարի», – ենթադրել է Նովեսկին:

Ինչպես պարզաբանել է թերթի զրուցակիցը, ռուսական գազի ներկրման դադարեցումը անհնարին կդարձնի նաև պարարտանյութերի արտադրությունը։

«Առանց պարարտանյութի բերք չի լինի, իսկ առանց բերքի ուտելու բան չի լինի: Բառացիորեն, որոշ ժամանակ ընտրյալները, հավանաբար, գոյատևելու են պաշարներով, բայց գազ է անհրաժեշտ նաև պարենային ապրանքների մեծ մասի արտադրության և վերամշակման համար»,- նշել է փորձագետը։

Նովեսկին վստահ է, որ կա՛մ խելագարները, կա՛մ հանցագործները կարող են կոչ անել անհապաղ էմբարգո սահմանել ռուսական կապույտ վառելիքի վրա:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։