Ռուսական զինուժը ոչնչացրել է Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված զինատեսակների մեծ խմբաքանակներ

Ռուսական զորքերը Լվովի շրջանում ոչնչացրել են լոգիստիկ կենտրոն և արտասահմանյան սպառազինության խոշոր խմբաքանակներ, որոնք Ուկրաինա են առաքվել ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից, հայտնել է Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ապրիլի 18-ի առավոտյան Լվովի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով հարված է հասցվել ուկրաինական զորքերի լոգիստիկայի ուժերի հրամանատարության թիկունքի ապահովման 124-րդ միացյալ կենտրոնին», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ այնտեղ եղել են արտասահմանյան սպառազինության խոշոր խմբաքանակներ, որոնք ԱՄՆ-ը և եվրոպական երկրները փոխանցել են Ուկրաինային վերջին վեց օրվա ընթացքում:

Բացի այդ, Վասիլկովի տակ Կիևի մարզում ոչնչացվել է զինամթերքի խոշոր պահեստ, հավելել է Կոնաշենկովը:
Դնեպրոպետրովսկում ոչնչացվել է նաև «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռների գլխամասերի վերանորոգման գործարանը ։