Արևմուտքն ավելի է սեղմում Արցախի շուրջ օղակը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն է։

Հաղորդման հյուրն անդրադարձավ ապրիլի 12-ին ընդդիմադիր պատգամավորների այցն Արցախ արգելելու միջադեպին՝ ասելով, որ նրանք ակամա գործիք դարձան Ռուսաստանին մեղադրանքներ ուղղելու և այդպիսով ռուս խաղաղապահների դերը և Ռուսաստանի միջնորդական առաքելությունը նվաստացնելու համար, ինչը արեցին ՀՀ իշխանությունները։ Փաստացի նրանք ծառայում են Արևմուտքի շահերին՝ ջանքեր գործադրելով Ռուսաստանին դուրս մղելու տարածաշրջանից և նրանց փոխարեն այստեղ ՆԱՏՕ-ի զորամիավորումները տեղակայելու՝ ի սպառնալիք Ռուսաստանի։

Խոսեցինք նաև Արցախի վերաբերյալ երկու օր շարունակ վարչապետի կողմից արված հայտարարությունների մասին, որոնք հստակ ընդգծում են՝ այս իշխանությունները պատրաստ են ամբողջ Արցախը հանձնել Ադրբեջանին՝ արցախահայության անվտանգության երաշխիքների դիմաց՝ լավ իմանալով, որ Ադրբեջանի կազմում արցախցիները կենթարկվեն էթնիկ զտումների և կոտորածների։

Ի՞նչ ճանապարհով պետք է լուծվի Արցախի խնդիրը, եթե ՌԴ արտգործնախարարի հավաստիացմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ձևաչափն այլևս գոյություն չունի։ Մինչդեռ Հայաստանից ու Արցախից դեռ խոսում են այդ ձևաչափով Արցախի խնդիրը կարգավորելու մասին։ Ըստ Հայկ Այվազյանի՝ ստացվում է, որ նրանք վկայակոչելով Մինսկի խմբին՝ Արցախի հարցը հանձնում են Արևմուտքին, քանի որ այդ խմբից Ֆրանսիան ու ԱՄՆ-ը Ռուսաստանին դուրս են մղել։ Փոխարենը Ռուսաստանն առաջարկում է այդ խնդրի կարգավորման եռաչափ ձևը՝ ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Ի՞նչ լուծում է պատկերացնում Արևմուտքը, արդյո՞ք այն հայանպաստ է, և ո՞րն է Ռուսաստանի տեսլականը։ Հայկ Այվազյանը մի շարք փաստեր ներկայացրեց՝ ասելով, որ Արևմուտքը միանշանակ Ադրբեջանի շահերից է գործել թե 44-օրյա պատերազմի ժամանակ, թե դրանից հետո։ Մինչդեռ Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ հնարավոր եղավ կանգնեցնել պատերազմը՝ փրկելով գոնե մնացած մասը։ Իսկ Սերգեյ Լավրովի բերանով հնչած ՄԱԿ-ի հռչակագրի մասին հայտարարությունը հույս է ներշնչում, որ Ռուսաստանը կկարողանա Հայաստանին Արցախի խնդրի լուծման հայանպաստ տարբերակի ուղղություն ցույց տալ։

Մանրամասները՝ տեսանյութում