Արարատյան դաշտի առանձին հատվածներում հողի մակերևույթին մինչև -3 աստիճան ցուրտ է սպասվում

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը, հատկապես լուսադեմին՝ ժամը 06։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է -1…-2, հողի մակերևույթին՝ մինչև -3 աստիճան ցուրտ։

Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։