Ազգային ուժերը այլև հապաղելու իրավունք չունեն․ Գեղամյան

Կարելի է անդադար ուսումնասիրել Ադրբեջանի և Թուրքիայի մեդիատիրույթը՝ համոզվելու համար, որ Հայաստանին թշնամական այդ պետությունները ջանադրաբար սատարում են մեր երկրում հաստատված դե ֆակտո թուրքամետ կապիտուլիանտների իշխանությանը։

Սակայն կարելի է նաև նայել ՀՀ ԱԺ նիստը, որտեղ այլևս առանց թաքցնելու, ուղիղ տեքստով «Կապիտուլիացիոն պայմանագիր» խմբավորման ներկայացուցիչները խոսում են թշնամուն հանձնվող Արցախի, ազգային ինքնիշխանության և Թուրքիայի ցանկությունները բավարարելու մասին։ Սա արդեն իսկ բավական է՝ հասկանալու համար, թե ում են ծառայում ՀՀ իշխանությունը զավթած կապիտուլյանտ խմբավորման պարագլուխն ու ներկայացուցիչները։

Ազգային ուժերը այլև հապաղելու իրավունք չունեն, իսկ այս իշխանությանը հանդուրժողները ու Արցախն ու մեր պետականությունը անուղղակի հանձնողները, անկախ իրենց վաստակից, հավետ կրելու են կոլաբորացիոնիստի խարանը։

 

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից