Տոյվո Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Այս թեմայով նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ հղում կատարելով երկու նախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ Բայրամովի գրառմանը։

«Կարևոր զարգացում է անցյալ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Եվրոպական Միությունը սատարում է ուղիղ շփումներին և ներգրավվածությանը»,- գրել է Տոյվո Կլաարը։