Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան)»,- նշված է ՀՀ նախագահի հրամանում։