Մոսկվայում տեղի է ունենում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների առանձնազրույցը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Մոսկվա: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: