Քադիրովը Ազովի գրոհայիններին «հոլիվուդյան», բայց ոչ երջանիկ ավարտ է կանխատեսել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հոլիվուդյան, բայց ոչ երջանիկ ավարտ է կանխատեսել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում հաստատված ազգայնականների համար։ Այս մասին նա գրել է «Թելեգրամ» ալիքում։

Քադիրովի խոսքով՝ գրոհայինները գործարանն օգտագործում են որպես իրենց շտաբ։ Այնտեղ ինժեներական աշխատանքներ են կատարել ու ձեռնարկությունը բունկերով իսկական ամրոցի են վերածել։

Ամեն դեպքում, Մարիուպոլում բանդաների համար վերջը նախատեսված է Հոլիվուդի բոլոր ժանրերի համապատասխան։ Չարի համար երջանիկ ավարտ չի սպասվում։ Եվ սա իրականություն է, ինչը սպասում է Բանդերայի ժառանգներին, և ոչ թե կինո։ Շուտով»,- խոստացել է Չեչնիայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։