Արցախի մեծ մասը տվեցին, հիմա ի՞նչ, խաղաղությո՞ւն է․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Մեծագույն ցավ է ինձ համար, մենք կարծես Արցախի մասին անցյալով ենք խոսում, այիսնքն մարդիկ համակերպվել են նրան, որ կարող է Արցախը Արդբեջանի կազմում լինել, իսկ մենք պայքարում ենք, որ չմնա, սա ինձ համար անհասկանալի է։ Այս մասին Yerevan.Today-ին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Բոլոր նրանք, ովքեր կնպաստեն նրան, որ անկախ Արցախի Հանրապետությունը որպես հանրապետություն չի լինելու այդ մարդիկ պետք է պատժվեն, պատերազմական և ռազմական դրության համարժեք պատիժ։ Հիմա մենք մտածում ենք՝ ոնց անենք, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինի»,-ասաց Իսագուլյանը հավելելով, որ իշխանության առաջ քաշած խաղաղության դարաշրջանը կեղծ ու սարսափելի օրակարգ է։

Մանրամասն՝ տեսանյութում։