Ուկրաինան չի օգնի. էլեկտրաէներգիայի թանկացումը զայրացրել է բրիտանացիներին

Բրիտանական Daily Mail տաբլոիդի ընթերցողները մեկնաբանել են երկրում էլեկտրաէներգիայի գների վերաբերյալ տնտեսագետների կանխատեսումներով հոդվածը։

Ի թիվս այլ հարցերի, փորձագետները նշել են, որ եթե Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ չկարգավորվի, գազի գինը կշարունակի աճել և լրջորեն կազդի բնակչության կենսամակարդակի վրա։ Նրանք բրիտանացիներին հորդորել են «ընտելանալ բարձր գներին» և սովորել, թե ինչպես խնայել էլեկտրաէներգիան։

Շատ օգտատերեր այս փաստարկները սրտներին մոտ են ընդունել, իսկ ոմանք էլ եզրակացրել են, որ Լոնդոնում անընդհատ արդարացումներ են գտնում՝ տնտեսական խնդիրների մեղքը չընդունելու համար։

«Սովորեք խնայել… Նրանք չեն հասկանում, որ ոմանք արդեն այնքան են խնայել, որ ավելին էլ հնարավոր չէ, մնում է միայն վերջին քայլը՝ սառչել ու սովամահ լինել։ Հաջորդ ձմռանը, հավանաբար, դա է մեզ  սպասում»,- վրդովվել է ընթերցողը:

«Իհարկե, ես ցավում եմ Ուկրաինայի համար, բայց դա չի օգնի վճարել իմ հաշիվները: Բորիսը պետք է դադարի թույն տղա խաղալ և զբաղվի իր տանը կատարվող խառնաշփոթով», – նշել է մեկ այլ ընթերցող:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։