Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան

Ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ենթադրվում է, որ Շալվա Պապուաշվիլին կհանդիպի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: