Պատերազմի պատճառով Ուկրաինայի բյուջեն օրական կորցնում է մոտ 2 միլիարդ գրիվնա

Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով Ուկրաինայի պետական բյուջեն ամեն օր կորցնում է մոտ 2 միլիարդ գրիվնա։ Այս մասին «Նովոյե վրեմյա»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Դենիս Շմիգալը։

«Հիմա, եթե խոսենք ֆինանսների նախարարության հաշվարկների համաձայն բյուջեի կորուստների մասին, ապա Ուկրաինայի կորուստները կազմում են օրական մոտ 2 միլիարդ գրիվնա, եթե խոսենք ենթակառուցվածքների կորուստների մասին, ապա պատերազմի մեկ ամսվա ընթացքում դրանք նախնական տվյալներով՝ կազմում են 119 միլիարդ դոլար, այսինքն՝ օրական 4,25 միլիարդ դոլար»,- նշել է Շմիգալը։

Նրա խոսքով, եթե ավելացնեք ռազմական կորուստները և ավելացնեք ռազմական և սոցիալական ծախսերը, աջակցության ծրագրերը, ապա խոսքը 565 միլիարդ դոլարի մասին է։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: