Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Խաղաղապահները շարունակում են իրադրության շուրջօրյա դիտարկումը 27 դիտակետերում՝ պարեկելով տարածքը և համագործակցելով Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։