Ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետարանում ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր համակարգ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Սիրելի երևանցիներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետարանում արդեն ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր՝ Mulberry համակարգը, որն, իհարկե, հնարավորություն կտա բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակն ու քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը։

Այս համակարգի ներդրմամբ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հնարավորության մասին հավելյալ պաշտոնապես կհրապարակենք»։