ՌԴ հատուկ հանձնաժողովը կարող է այցելել Վրաստանի, Ղազախստանի կենսալաբորատորիաները

Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը  հետաքննող ՌԴ խորհրդարանական հանձնաժողովը դիտարկում է Ղազախստանում և Վրաստանում նման կենտրոններ այցելելու գաղափարը, որը սակայն դեռ չի ընդունվել: «ՌԻԱ Նովոստիին»  https://ria.ru/20220401/biolaboratorii-1781196613.html  իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Լրատվական գործակալության զրուցակցի խոսքով՝ հանձնաժողովի նիստում առաջարկներ են արվել ուկրաինական լաբորատորիաներին նման լաբորատորիաներում ճանաչողական աշխատանքներ իրականացնել: Դրանք գտնվում են Ռուսաստանին սահմանակից երկրների տարածքում, ավելի ստույգ հիշատակվել են երկու երկրների անուններ։

«Առաջարկներ եղան ստուգել նմանատիպ լաբորատորիաները, որոնք գտնվում են հարակից տարածքում, օրինակ՝ Ղազախստանի կամ Վրաստանի, կամ այլ երկրներում, որոնք մոտ են ՌԴ սահմանին… Համապատասխան առաջարկներ եղել են, դրանք քննարկվում են, բայց դեռ չեն ընդունվել»,-ասել է աղբյուրը։

Հանձնաժողովի առաջին նիստը կայացել է հինգշաբթի օրը Պետդումայում։ Հետաքննություն անցկացնելու համար խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումն առաջարկել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, որին աջակցել են բոլոր խմբակցությունների պատգամավորները։ Ինչպես նշվում է պալատի կայքում, ըստ օրենքի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը պետք է ստորագրի դիմում-բողոք՝ խորհրդարանական հետաքննություն սկսելու համար. այս կոչին ստորագրել է 448 պատգամավոր։ Դրանից հետո Դաշնության խորհուրդը միաձայն հավանություն է տվել նման հանձնաժողովի ստեղծմանը` մաս կազմելով դրան: Հանձնաժողովը գլխավորում են Պետդումայի փոխնախագահ Իրինա Յարովայան և Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը։

Միաժամանակ նա պարզաբանել է, որ ավելի ճիշտ կլինի առաջարկվող աշխատանքը անվանել ոչ թե ստուգում, այլ ճանաչողական այց։