Այսօր Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակի օրն է

Այսօր գեներալ-մայոր, Արցախյան Ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակի օրն է:

ԵԿՄ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայրենասիրության վառ կերպարներից էր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, ով իր անցած ճանապարհով, իր իրականացրած մարտական գործողություններով ոգեշնչման մեծ աղբյուր է նոր սերնդի կրթման ու դաստիարակության համար:

Անգնահատելի է Արկադի Տեր-Թադևոսյանի ավանդը մեր անկախ պետության, հայոց բանակաշինության գործում:

Արկադի Տեր-Թադևոսյանը ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում, իր ուրույն դերակատարությունն է ունեցել Երկրապահ կամավորականների միության ստեղծման պատասխանատու աշխատանքներում: Նա լինելով ԵԿՄ վարչության անդամ, նաև փոխնախագահ շարունակել է ծառայել հայրենիքին, հայ ժողովրդին:

Հավերժ փա՛ռք ու հիշատակ լեգենդար գեներալ,

Մեր խոնարհումը Քեզ, Կոմանդո՛ս: