Գազային նոր «խնդիրը»՝ որպես Ուկրաինայում պատերազմի կողմնակի ազդեցություն

Արևմուտքում որոշ ողջամիտ փորձագետների այժմ տանջում է մի հարց. ինչպե՞ս եղավ, որ «աննախադեպ պատժամիջոցների» ֆոնին, որոնք Արևմուտքը կիրառել է Ռուսաստանի դեմ, ֆաշիստական, թուրքամետ նեոբանդերական Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, Ռուսաստանի տնտեսությունը դեռ չի փլուզվում, «անդունդը» չի գլորվում։

Կարծիքները շատ են, ոմանք սկսում են խոստովանել. ԱՄՆ դոլարն ու եվրոն անկում են ապրում, իսկ ռուսական ռուբլին… ամրապնդվում և աճում է: Միևնույն ժամանակ, փորձագետների մոտ 90%-ը դեռ կանխատեսում է մոտալուտ տնտեսական «դժոխք» Ռուսաստանի համար՝ երբեմն մատնանշելով, թե ռուսական դեղատներում արդեն (!!!) մանկական տակդիրներ և կանանց համար նախատեսված միջադիրներ չկան: Վերջ, շուտով կարձանագրվի Ռուսաստանի Դաշնության տնտեսության փլուզում։ Իսկ Ջո Բայդենն արդեն հասել է այն կետին, որ հայտարարել է, թե «Կրեմլը Պուտինը տեղը չէ» և այլն։

Եվ Արևմուտքի փորձագետ-մասնագետների միայն շատ փոքր մասն է շփոթված… որոնք այնքան էլ վստահ չեն, թե Բայդենն ու մյուս ռուսաֆոբները ճիշտ են։ Ի դեպ, ԱՄՆ նախագահի խուլիգանական հայտարարությունների պատճառով այժմ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և ընդհանրապես գրեթե բոլոր արևմտյան առաջնորդները լուռ, անուղղակի հրաժարվում են նրանից։ Օրինակ, «Marianne» ֆրանսիական պարբերականի սյունակագիր Մաթիաս Թեպոն ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումները անվանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «հաղթաթուղթ»: Ճիշտ է, առայժմ Արևմուտքը խստորեն դիմադրում է և չի համաձայնում վճարել ռուբլով։ Բայց դրա մասին՝ մի ուրիշ անգամ: Ուշադրություն դարձնենք ֆրանսիացի հեղինակի տրամաբանությանը։

Մաթիաս Թեպոն նշել է, որ հակառակ Արևմուտքի ակնկալիքներին, Ռուսաստանի դեմ բազմաթիվ կոշտ պատժամիջոցների ֆոնին ռուբլին չի փլուզվել։ «Ինչպե՞ս է դա հնարավոր»,- հարցնում է նա։ Մոսկվան հսկողություն է սահմանել կապիտալի հոսքերի նկատմամբ՝ թույլ չտալով արտարժույթի արտահանում։ Այնուհետև Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 20%՝ ներդրողների ուշադրությունը ռուբլու հանդեպ գրավելու համար։ Այս միջոցները հնարավորություն են տվել կայունացնել ազգային արժույթը, ասվում է ֆրանսիական թերթի հոդվածում։ «Իսկ չորեքշաբթի՝ մարտի 23-ին, Պուտինը հանել է իր հաղթաթուղթը։ Նա ուզում է եվրոպացիներին պարտադրել ռուսական գազի դիմաց վճարել… ռուբլով», – բացականչում է լրագրողը։ Ռուսաստանը փայլուն արդյունք է ցույց տվել այս որոշման հրապարակումից անմիջապես հետո։ Անհավատալի է, բայց ռուբլին արդեն աճել է 10%-ով, եզրափակել է փարիզյան հոդվածագիրը։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Վլադիմիր Պուտինն իսկապես հայտարարել է բոլոր ոչ բարեկամ, ոչ բարյացակամ երկրներին գազի վճարումները ռուբլով փոխանցելու որոշման մասին։ Ռուսաստանի ղեկավարը կարծում է, որ պետք է հրաժարվել վարկաբեկված արժույթներից։ ԵՄ-ի արձագանքը կանխատեսելի էր։ Բրյուսելում և եվրոպական այլ մայրաքաղաքներում հայտարարել են, որ գործող պայմանագրերը չեն ենթադրում ռուբլով փոխադարձ հաշվարկներ։ Եվ ահա մարտի 28-ին, ճիշտ է, Պեսկովի միջոցով, Մոսկվան դրան էլ է պատասխանել․ով չի ցանկանում վճարել ռուբլով, ինչևէ, կքննարկեն գազի մատակարարումը դադարեցնելու հարցը: Գերմանիան արդեն դողում է, մնացածի մասին էլ չասենք։ Քանզի պարզվում է, որ առանց ռուսական գազի… բնական վառելիքի գինը Արևմուտքում երկրաչափական պրոգրեսիայով աճ կունենա։

Եվ ոչ ոք՝ ո՛չ Իրանը, ո՛չ արաբական երկրները, չեն շտապում «մեղմել» Արևմուտքում տիրող դրամատիկ տրամադրությունները։ Այո, Իսրայելը ինչ-որ բան է խոստանում, Թուրքիան՝ նույնպես։ Բայց այս երկու երկրներն էլ… պատրաստվում են արդյունահանել (!) և հետո վաճառել… Կիպրոսի գազը, Միջերկրական ծովի Կիպրոսի շելֆի գազը: Սակայն Կիպրոսը ԵՄ անդամ երկիր է, և այստեղ մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ սիոնիստների և թուրքերի համար․ ինչո՞ւ ԵՄ-ը պետք է թուրքերին կամ հրեաներին վճարի վառելիքի համար, որը, ըստ օրենքի, պետք է պատկանի Կիպրոսին, այսինքն՝ ԵՄ-ին։

Իսկ Մոսկվան արդեն իր նավթն ու մյուս ապրանքները ոչ բարյացակամ երկրներին առաջարկում է գնել բացառապես ռուսական ռուբլով։ Բացի այդ, այլ երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Արևմուտքին ակնարկել են, որ ժամանակն է հաշվարկներ կատարել դոլարից և եվրոյից բացի այլ արժույթով:

Սերգեյ Շաքարյանց